Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքի կանաչապատման բաց մրցույթ կհայտարարի

11.02.2019, 15:33
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ։ Այսպիսի հանձնարարական է տվել քաղաքապետ Հայկ Մարությանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում։
Քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքի կանաչապատման բաց մրցույթ կհայտարարի

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ։ Այսպիսի հանձնարարական է տվել քաղաքապետ Հայկ Մարությանը երկուշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում։

 «Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով»,– նշեց Մարությանը։

Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։ -0-