Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Պետական վերահսկողության բացակայությունը հանգեցրեց «Հավիցա» ընկերության կողմից սպառողների իրավունքների խախտման

28.09.2016, 16:30
Պետական վերահսկողության բացակայությունը հանգեցրեց «Հավիցա» ընկերության կողմից սպառողների իրավունքների կոպիտ խախտման, երեքշաբթի լրագրողներին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Պետական վերահսկողության բացակայությունը հանգեցրեց «Հավիցա» ընկերության կողմից սպառողների իրավունքների խախտման

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական վերահսկողության բացակայությունը հանգեցրեց «Հավիցա» ընկերության կողմից սպառողների իրավունքների կոպիտ խախտման, երեքշաբթի լրագրողներին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն խախտումներ է հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ–ում։ Մասնավորապես, պարզվել է, որ ԵՏՄ երկրներից ներկրման պարզեցված ռեժիմից օգտվելով` ընկերությունը Հայաստան է ներկրել հավկիթի մեծ խմբաքանակ և փորձել է իրացնել դրանք տեղական արտադրանքի անվան տակ շուկայական գներից ցածր գներով։

«Ստացվեց այնպես, որ խախտումները բացահայտել է հասարակական կազմակերպությունը, որը հայտնել է դրանց մասին։ Իսկ համապատասխան կառույցներն ուշացումով արձագանքել են»,– ասաց Պիպոյանը։

Ըստ նրա, Ռուսաստանից ներկրված հավկիթների վրա վերատպվում էր պիտանելիության ժամկետը և նշվում էր տեղական արտադրողը։

«Ցածր գները, որով իրացվել է արտադրանքը, անբարեխիղճ մրցակցության մթնոլորտ են ձևավորել տեղի արտադրության ոլորտում, դրանով իսկ ճնշելով տեղական արտադրողին»,– ասաց Պիպոյանը։ -0-