Рейтинг@Mail.ru
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

15.01.2026, 17:03
Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հաստատել են կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին: