Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԲ զորամասերում շարունակում են գործել COVID-19 համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները

08.09.2020, 20:20
ՊԲ զորամասերում շարունակում են գործել COVID-19 համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները
ՊԲ զորամասերում շարունակում են գործել COVID-19 համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ԱՀ պարետի որոշմամբ, հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:-0-