Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՊԲ հրամանատարի տեղակալը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում. մարտավարական գործողությունների դինամիկան աննախադեպ էր

02.10.2020, 12:16
ՊԲ հրամանատարի տեղակալը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում. մարտավարական գործողությունների դինամիկան աննախադեպ էր
ՊԲ հրամանատարի տեղակալը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում. մարտավարական գործողությունների դինամիկան աննախադեպ էր
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ–ի մարտակարգերը` կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր ականանետեր, հրթիռահրետանային ողջ զինանոցը` օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 

Այս մասին ասաց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։

«Մարտարական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Օպերատիվ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի` ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը», – նշել է Սարգսյանը։ 

Նրա խոսքով, անհաջողություն կրելով` թշնամին այս անգամ ևս, իր ձեռագրին համապատասխան, թիրախավորել է հայկական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը, մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները։

«Թիրախավորման ընթացքում քաղաքներում վիրավորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվու նաև արտասահմանյան։ Ցավոք սրտի, լրագրողների շարքերում կան վիրավորներ», – հայտնել է գնդապետը։–0–