Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԲ. Արցախում Քարին տակի ու Լիսագորի հատվածներում ոչնչացվել են թշնամական փոքր խմբեր

05.11.2020, 20:35
ՊԲ. Արցախում Քարին տակի ու Լիսագորի հատվածներում ոչնչացվել են թշնամական փոքր խմբեր
ՊԲ. Արցախում Քարին տակի ու Լիսագորի հատվածներում ոչնչացվել են թշնամական փոքր խմբեր

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

«Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:-0-