Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը հեռացել է պաշտոնից. առողջապահության նախարարություն
18.09.2014,
11:03
ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։
ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հովհաննեսի Տանանյանը, ով մինչ այդ տնօրենի տեղակալն էր։
Հայրապետ Գալստյանը շարունակելու է պաշտոնավարել նույն կենտրոնում որպես վարչական խորհրդի ղեկավար։--0--