Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը կդյուրացվի

09.04.2015, 15:26
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին։
Հայաստանում էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը կդյուրացվի
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին։

Ինչպես նշեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության տնօրեն Արմեն Եղիազարյանը, օրենքը ժամանակին խստացրել էր հեղինակային իրավունքների պաշտպանությունը, առանց դրոշմավորման արտադրանքի արգելք սահմանելու միջոցով։

Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ այդ օրենքի ոչ բոլոր դրույթներն են կիրառվում պրատիկայում, օրինակ` նախատեսվում էր, որ հեղինակային իրավունքի պաշտպանությամբ պետք է զբաղվեր էկոնոմիկայի նախարարությունը` հեղինակային արտադրանքի իրացման համար համապատասխան արտոնագիր տալով, ինչը նպատակահարմար չէ, քանի որ հեղինակներն իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները»,– ասաց Եղիազարյանը։
 
Նա նշեց նաև, որ համացանցի զարգացման պայմաններում անիմաստ է նման վերահսկողություն իրականացնել շուկայում, որն առանց այդ էլ հետզհետե «մահանում է»։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը:

Էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ էր մտել 2013 թվականի ապրիլի 18-ից։ -0-