Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

25.07.2025, 16:25
Պաղպաղակի նմուշում աղիքային ցուպիկի մանրէները չեն համապատասխանել պահանջներին
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: