Օգոստոսի 6-ից Դիլիջանի թունելով երթևեկը ժամանակավոր փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ՖՈՏՈ)
05.08.2025,
11:50
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։
Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։
7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։