Նուբարաշենի գերեզմանոցում շուրջ 500 տոննա թունաքիմիկատ է պահվում. փորձագետ
07.11.2012,
14:02
Հայաստանի Նուբարաշենի գերեզմանոցում Շուրջ 500 տոննա թունաքիմիկատ է պահվում, չորեքշաբթի «Գիտություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ժամկետանց թունաքիմիկատների դիտարկման և վերլուծության նախագծի եզրափակիչ խորհրդակցության ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Նուբարաշենի գերեզմանոցում Շուրջ 500 տոննա թունաքիմիկատ է պահվում, չորեքշաբթի «Գիտություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ժամկետանց թունաքիմիկատների դիտարկման և վերլուծության նախագծի եզրափակիչ խորհրդակցության ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը:
Նախագիծն իրականացվել է 2009-2011թթ.-ի Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համապատասխան:
«Նուբարաշենի գերեզմանոցում շուրջ 500 տոննա թունաքիմիկատ է կուտակվել»,- ասաց Ալեքսանդրյանը՝ նշելով, որ դրանցից 250 տոննան կազմում են այնպիսի կայուն աղտոտիչները՝ ինչպիսին են մասնավորապես ԴԴՏ-ն (դիքլորդիֆենիլ-տրիքլորէթան) և ՀՔՑՀ-ն (հեքսաքլորցիկլոգեքսան):
Փորձագետը նշեց, որ 214 հազար եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում վերլուծական լաբորատորիա է ստեղծվել, որը զինված է նորագույն սարքավորումներով, մասնավորապես՝ գազային քրոմատոգրաֆով և մասս-սպեկտրոմետրով: Բացի այդ, 17 անուն գործիք է լաբորատորիային փոխանցել Բրազիլիայի կառավարությունը: Աջակցություն է ցուցաբերել նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO):
«Ծրագրի շրջանակներում դասընթացներ և պարապմունքներ են անցկացվել, որոնք թույլ են տվել երիտասարդ մասնագետներին պատշաճ կերպով հետազոտություն անցկացնել»,- ասաց Ալեքսանդրյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Ըստ նրա, կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիային համապատասխան հետազոտություններն են անցկացվել ինչպես Նուբարաշենի գերեզմանոցում, այնպես էլ թունաքիմիկատների նախկին խանութների պահեստների տարածքում: Հետազոտության առարկա են դարձել քլոր պարունակող նյութերը և պոլիքլորացված բիֆենիլները, որոնք օգտագործվում են որպես տրանսֆորմատորների դիէլեկտրիկներ:
Փորձագետը տեղեկացրեց, որ ներկա ծրագիրն առնչվել է հետազոտական աշխատանքներին, իսկ օգտահանման նախագիծն իրականացվել է UNDP-ի հետ համատեղ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին նշեց, որ «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի համագործակցությունը շարունակական կլինի:
«Նախարարությունը մտադիր է նոր առաջարկ ներկայացնել, որը վերաբերում է թափոնների կուտակումների բնապահպանական կարգավորմանը՝ դիօքսինների և ֆուրանների արտանետվածքները կանխելու նպատակով, ինչը նախատեսված է 2011-2013թթ.-ի Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով»,- նշեց նախարարը: -0-