Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների

23.10.2020, 14:44
Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների
Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսների։ 

Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:

Փառք մեր քաջարի զինվորականներին:-0-


Նորօրյա հերոսներ Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ...

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Пятница, 23 октября 2020 г.