Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին․ հայտարարություն

01.12.2025, 20:13
Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն ներառյալ
ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին, հայտնում են գերատեսչությունից։

Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն ներառյալ:

Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով և սպասարկվել իրենց հարմար ժամերին։