Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ

25.07.2014, 19:54
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ «Մատենադարանի» նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը մահացել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը:

«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին:

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ.-ին Երևանում: 1951թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972թ.-ին արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման, իսկ 1996թ.-ին՝ ակադեմիկոսի կոչման:

Նա եղել է Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև Հումանիտար և բնական գիտությունների ռուսական ակադեմիայի անդամ: Արևշատյանը եղել է այն պրոֆեսիոնալներից մեկը, ով իր մեծ ավանդն է ունեցել Հայաստանում հայագիտության և մատենագրության զարգացման գործում, նա երկրում առավել հայտնի գիտնականներից մեկն էր, ում աշխատանքները վերաբերում են փիլիսոփայության հնագույն և միջնադարյան պատմությանը: Արևշատյանը 25 տարի ղեկավարել է Մատենադարանը, նրա գործունեության ընթացքում ինստիտուտի հիմնադրամը համալրվել է 1500 հնագույն ձեռագրերով:-0-