Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Մոսկվայի դատարանն արտոնել է Լևոն Հայրապետյանի կալանավորումը

17.07.2014, 15:48
Մոսկվայի Բասմաննի դատարանը հինգշաբթի արտոնել է դրամական միջոցներ վատնելու և «լվանալու» մեջ կասկածվող խոշոր ձեռներեց և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի կալանավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դատարանից։
Մոսկվայի դատարանն արտոնել է Լևոն Հայրապետյանի կալանավորումը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի Բասմաննի դատարանը հինգշաբթի արտոնել է դրամական միջոցներ վատնելու և «լվանալու» մեջ կասկածվող խոշոր ձեռներեց և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի կալանավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դատարանից։

Հայրապետյանին, ով համարվում է հայազգի խոշորագույն գործարարներից մեկը, ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009 թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավորել է 3 տարի: Ավելի վաղ այդ գործի շրջանակում դատարանը կալանավորել էր «Բաշնեֆտի»` 300 միլիոն ռուբլի ծավալի բաժնետոմսերի փաթեթը։ -0-