Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի ակտիվների զարգացումը հաստատում է եվրասիական ինտեգրացիայի գործընթացներին մեդիայի միացումը
05.12.2014,
20:32
Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի ակտիվների զարգացումը հաստատում է եվրասիական ինտեգրացիայի գործընթացներին մեդիայի միացումը, ասաց Զարգացման միջպետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի ակտիվների զարգացումը հաստատում է եվրասիական ինտեգրացիայի գործընթացներին մեդիայի միացումը, ասաց Զարգացման միջպետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը։
Դեկտեմբերի 5–ին Օմսկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը նվիրված է նոր Մուլտիմեդիոն արտադրական համալիրի բացմանը։ Սիբիրում ամենատեխնոլոգիական Մուլտիմեդիոն արտադրական համալիրի (ՄԿՌ–Մեդիա) կառուցվածքում ներառված են հեռուստատեսային ստուդիական համալիրը, ռադիոհեռարձակող համալիրն ու մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը։
«Մենք ներառվել ենք եվրասիական ինտեգրման և միավորման գործընթացում։ Մեդիան կարող է և պետք է դառնա այդ գործընթացների մասնակիցը։ Եվ Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի ակտիվների զարգացումը դրա հաստատումն է», – ասաց Պոլյակովը։
ՄԿՌ–Մեդիա ընկերությունը հիմնադրվել է Զարգացման միջպետական կորպորացիայի կողմից 2014 թ.–ին։ Մեդիա–հոլդինգն ակտիվորեն դուրս է գալիս ՀԱՊԿ–ի և ԵՏՄ–ի երկրների տեղեկատվական շուկաներ։
Ինչպես նշեց Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի ակտիվների ղեկավար Տիգրան Հակոբյանը, Հայաստանի շուկա ՄԿՌ–Մեդիայի դուրս գալուց հետո չի կարելի ՄԿՌ–Մեդիան դիտարկել որպես ռուսական ակտիվ կամ ավելին` լոկալ շրջանային ակտիվ։
«Սա միջպետական մակարդակ է։ Եթե մենք քաղաքականության մեջ խոսում ենք աշխարհի բազմաբևեռության մասին, մենաշնորհներ չպետք է լինեն, նույնը մենք նախատեսում ենք տեղեկատվական տարածքում։ Այստեղ մեծ քանակությամբ նոր, մոտիվացված, ժամանակակից դերակատարներ են անհրաժեշտ։ Եվ այս տեսակետից ՄԿՌ–Մեդիայի դուրս գալը, որը չի դնում քաղաքական գաղափարների քարոզչության խնդիր, մշակութային բաղկացուցիչ է։ Այն կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի, Օմսկի համար», – ասաց նա։
Հայաստանում ՄԿՌ–Մեդիայի կազմում ներառված են «Արձագանք» ռադիոն, 21 TV հեռուստաընկերությունը, Դոմինանտ Փրոդաքշն արտադրական միավորումը։–0–