Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվել է սիգի արդյունագործական որսը

19.11.2025, 14:02
Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն  
Մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը Սևանա լճում  արգելվել է սիգի արդյունագործական որսը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թ.-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։

«Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։