Մարտի 1–ից Երևանում կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային №14 և №31Ա երթուղիների աշխատանքը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս երթուղիները սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է սպասարկման իրավունքից։
Միկրոավտոբուսային №14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային №10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային №14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։
Միկրոավտոբուսային №31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային №12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետևյալ ուղեգծով`
(Սկզբնականգառ) Աերացիա - Շիրակի - Արտաշիսյան փ.-ներ - Բագրատունյաց պ. - Սեբաստիայի - Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան - Մարգարյան - Հալաբյան փ.-ներ –Եղվարդի խճ.-Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ): Հետադարձը` նույն ուղեգծով:
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։ -0-