Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Մարտի 11-ից կմեկնարկեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերը

11.02.2026, 14:08
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի
Մարտի 11-ից կմեկնարկեն Ստամբուլ-Երևան-Ստամբուլ  չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:

Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Նշվում է, որ Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ։