Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մարտակերտի շրջանի 7 գյուղեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

18.11.2020, 17:30
Մարտակերտի շրջանի 7 գյուղեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
Մարտակերտի շրջանի 7 գյուղեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Այս մասին հաղորդվում է Արցախի Տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:

«Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսօրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:-0-