Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Lufthansa Group-ն առաջին անգամ կգործարկի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր բեռնափոխադրումներ

24.07.2023, 13:37
Lufthansa Cargo AG ընկերությունը հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով
Lufthansa Group-ն առաջին անգամ կգործարկի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր բեռնափոխադրումներ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Lufthansa Group-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ 

Lufthasna խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը սույն թվականի հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով: 

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:

Մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa-cargo.com:–0–