Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Փորձագետը կասկածում է Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունակությանը

03.03.2015, 14:14
Վերջերս ստեղծված Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի աշխատի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Transparency International»–ի տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Փորձագետը կասկածում է Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունակությանը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Վերջերս ստեղծված Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի աշխատի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Transparency International»–ի տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

ՀՀ կառավարությունը փետրվարի 19–ի նիստի ժամանակ որոշել է ստեղծել Կառուպցիայի դեմ պայքարի խորհուրդ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում ներառվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարներ Գագիկ Խաչատրյանն ու Հովհաննես Մանուկյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, Հանրային խորհրդի նախագահը, համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Խորհրդը դիտարկվում է որպես հիմնական մարմին` կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները համակարգելու համար։

«Իր բովանդակությամբ այս խորհուրդը, ինչպես նաև դրանից առաջ գործողը, խորհրդատվական մարմին կլինի` փոքր–ինչ ընդլայնված կազմով։ Կավելանա մասնագետների խումբ և մոնիտորինգի խումբ։ Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի այդ Խորհուրդն արդյունավետ լինի, ապա այն պետք է լիներ անկախ, ինչը հայկական իրականության պայմաններում շատ դժվար է անել», – ասաց Հոկտանյանը։

Նա հիշեցրեց, որ այդ Խորհրդում ընդամենը երկու տեղ կտրամադրվի հասարակական կազմակերպություններին, ինչը թույլ չի տա իրական բանավեճ անցկացնել։ Հոկտանյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը դեռևս ձեռնպահ կմնա Խորհրդի գործունեությանը մասնակցելուց։

«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին նշեց, որ ցանկացած Խորհուրդ առանց իրական ադմինիստրատիվ ռեսուրսի, որն ապահովում է իրենց որոշումների կատարում, գոյություն կունենան միայն թղթի վրա։

«Նման իրավիճակ է ձևավորվել նաև այստեղ։ Ավելացել է երկու տարր` մասնագետների և մոնիտորինգի խմբերի տեսքով, սակայն, ցավոք, անհասկանալի է, թե ինչով է զբաղվելու Խորհուրդը։ Լսելու է զեկույցներ, իսկ հետո՞։ Եթե այն գործելու է նախորդի պես, ապա ոչ մի իմաստ չկա», – ասաց նա։

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանի խոսքերով` իմաստ չունի Հայաստանում ևս մեկ անգամ ստեղծել չգործող հակակոռուպցիոն ինստիտուտ։

«Մենք այն բանի կողմնակիցն ենք, որ Հայաստանում ստեղծվի անկախ հակակոռուպցիոն մարմին` օրենքի հիման վրա։ Մենք անգամ մոդել էինք առաջարկել Հայաստանի համար, առաջարկել էինք դա կառավարությանը, սակայն բացասական պատասխան էինք ստացել», – ասաց Ատովմյանը։–0–