Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանի կոնյակի գործարանը միանում է «Մոլորակի ժամ» ակցիային

28.03.2014, 17:43
Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) միանում է «Երկրի ժամ» միջազգային ակցիային, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Երևանի կոնյակի գործարանը միանում է «Մոլորակի ժամ» ակցիային
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) միանում է «Երկրի ժամ» միջազգային ակցիային, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Մարտի 29-ին 20:30-ից 21:30-ը Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի  իր  ֆասադային շենքի արտաքին լուսավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Երևանի կոնյակի գործարանի ֆասադային կառույցում այժմ տեղակայված է ընկերության հնացման արտադրամասերից մեկը, ինչպես նաև պատմատուրիստական համալիրը`  «Արարատ այցելուների կենտրոնը»:

Բլրի վրա խորհրդավորությամբ վեր խոյացող այս տուֆակերտ շենքը կառուցվել է XX դարի 40-50–ական թվականներին ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից:

Երևանի կոնյակի գործարանը կմիանա այս խորհրդանշական նախաձեռնությանը ի նշան բնապահպանական արժեքների պահպանմանն ուղղած գործելակերպի արմատականացմանը:

Հարկ է նշել, որ ընկերությունը, ձեռնարկելով մի շարք միջոցառումներ, այս տարի արձանագրել է 17% Էլեկտրաէներգիայի խնայողություն միավոր արտադրանքի վրա:    

2003 թվականից ընկերությունում գործում է “Որակ, Անվտանգություն, Շրջակա միջավայր” համակարգը, որը կարգավորում և ապահովում է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ռազմավարության իրագործումը:

«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Մոլորակի ժամը» կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:

«Մոլորակի ժամը» սկսվել է 2007թ.-ին Սիդնեյում՝ Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նպատակով:   

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ–ն ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։   -0-