Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

30.01.2015, 20:40
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը, նշված է կոմբինատի տարածության հաղորդագրության մեջ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը, նշված է կոմբինատի տարածության հաղորդագրության մեջ։

Հունվարի սկզբին Քաջարանում բացահայտվել է քաղաքային հիվանդանոցում հիվանդների` հեպատիտ C–ով վարակվելու ութ դեպք։ Այդ կապակցությամբ ստեղծվել է Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողով, որը ստուգումներ է անցկացրել բուժհաստատությունում օգտագործվող գործիքների ստերիլության, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման կանոնների և կանխարգելման վերաբերյալ։

Արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն։ Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց։ Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձևերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական և բիոքիմիական լավացում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ միաժամանակ, պարզվել է, որ 13 հիվանդներից 5-ը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ են:

«Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:

Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը»,-ասված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար լեռնահանքային ընկերությունն է։ Այն շահագործում է պղնձի և մոլիբդենի հաստատված և կանխատեսված պաշարներով հանքավայրերը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի սեփականատերերն են գերմանական «Cronimet Mining AG»–ն (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ–ն (12.5%), «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն (12.5%)։-0-