Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կասեցվել է «Էլ Գարդեն» ռեստորանի արտադրական գործունեությունը (ՖՈՏՈ)

Երեկ, 17:28
«Էլ Գարդեն» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՖՈՏՈ
Կասեցվել է «Էլ Գարդեն» ռեստորանի արտադրական գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

инспекция

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: 

инспекция

Այսպես՝

  • սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, 

  • խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, հնարավոր չի եղել դրանց լվացումը և ախտահանումը, 

  • առաստաղները եղել են ոչ ապահով, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, 

  • սննդամթերք կտրատելու սեղանի աշխատանքային մակերևույթը եղել է վնասված, պատրաստված չի եղել հարթ և մաքրվող նյութերից։ 
инспекция

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել պահանջվող նորմերին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: 

инспекция