Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան․ ՍԱՏՄ

02.06.2025, 11:31
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան
Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանի կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: 

Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել: 

«ՍԱՏՄ ուղղակի գործառույթն է ստուգել բոլոր ներկրվող և արտահանվող կենդանիների ուղեկցող փաստաթղթերը. անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման», – հայտնում են գերատեսչությունից։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է: