Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

3 օրով կասեցվել է Երևանի թիվ 67 և թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը

10.06.2020, 16:45
3 օրով կասեցվել է Երևանի թիվ 67 և թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը
3 օրով կասեցվել է Երևանի թիվ 67 և թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Երևանում կասեցվել է երկու մանկապարտեզի գործունեությունը։ Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։ 

Նշվում է, որ 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:-0-