Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Կարկուտից տուժել են ՀՀ Արագածոտնի մարզի ցանքատարածքները

17.05.2013, 21:08
Ուրբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են ՀՀ Արագածոտնի մարզի երկու գյուղերի ցանքատարածքները, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Կարկուտից տուժել են ՀՀ Արագածոտնի մարզի ցանքատարածքները
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են ՀՀ Արագածոտնի մարզի երկու գյուղերի ցանքատարածքները, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Արտենի և  Լուսակն գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և  այգիները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Ախիցկ գյուղում հորդառատ անձրևները վնասել են ցանքատարածքներն ու այգիները։ –0–