Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Կառավարության որոշմամբ, ՀՀ-ում մասնակի զորահավաք է հայտարարվել

10.12.2020, 17:41
Կառավարության որոշմամբ, ՀՀ-ում մասնակի զորահավաք է հայտարարվել
Կառավարության որոշմամբ, ՀՀ-ում մասնակի զորահավաք է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 10-ին, կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել «Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը:

Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները ս.թ. նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ:

Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի որոշման հավելվածով սահմանվել են հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Որոշումը սկսում է գործել հրապարակման պահից:

Որոշման մեջ նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համակարգերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:-0-