Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Կառավարության որոշմամբ, սոց. աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց

03.12.2020, 12:58

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

Այս մասին նշվում է կառավարության Facebook–յան էջում։

Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
2. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
3. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
4. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
5. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Այս միջոցառումից օգտվելու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։–0–