Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ժամանակավորապես կամավոր է դարձել

13.05.2014, 14:13
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նստաշրջանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրինագիծ է ընդունել։ Այդպիսով` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ժամանակավորապես կամավոր է դարձել
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նստաշրջանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրինագիծ է ընդունել։ Այդպիսով` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Օրինագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 12, ձեռնպահ` 36։

Խորհրդարանի արտահերթ նիստ է գումարել Հայաստանի կառավարությունը։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 23–ին ներկայացրեց յոթ դրույթներ, որոնք պետք է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի կազմակերպման հիմքում լինեն և ուղղորդող լինեն հասարակական–քաղաքական ուժերի համատեղ աշխատանքում, որից մեկին համապատասխան, Հայաստանի կենսաթոշակային բարեփոխման «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո դադարեցվում է։

«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» ոչ կոալիցիոն խմբակցությունները հայտարարել են, որ դեմ չեն օրինագծին, քանի որ այն կես քայլ առաջ է նախորդ օրենքից, սակայն քվեարկությունը չեն մասնակցել։

Օրինագծին դեմ են քվեարկել Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» խմբակցությունները։

Կատարած փոփոխությունների համաձայն, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադարձնել 2014 թվականի հունվարի 1–ից սկսած ժամանակահատվածի կուտակային վճարումները, պետք է համապատասխան դիմում գրեն։

Օրինագծի առաջարկվող քայլերը ժամանակավոր են` մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2–ի որոշմանը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Օրենքների վերջնական փաթեթը պետք է ընդունվի մինչև սեպտեմբերի 30–ը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ–ն  ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անօրինական` հանձնարարելով կառավարությանը մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30–ն անհրաժեշտ փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում և նորմատիվ–իրավական ակտերում։

Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։