Տեխնոլոգիաների զարգացումը կարող է լավացնել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը. հետազոտություն
11.05.2015,
14:52
Տեխնոլոգիաների զարգացումը կարող է լավացնել երիտասարդների սոցիալական վիճակը և որպես արդյունք` Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, երկուշաբթի լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Տեխնոլոգիաների զարգացումը կարող է լավացնել երիտասարդների սոցիալական վիճակը և որպես արդյունք` Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, երկուշաբթի լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Հետազոտության համաձայն, որն անցկացվել է «Նորավանք» հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մի շարք այլ կառույցների ջանքերով, երկրի ժողովրդագրական դրությունը շատ վատ վիճակում է, և դա ամենամեծ ներպետական սպառնալիքն է։
Ըստ հետազոտության արդյունքների` հարկավոր է ձգտել, որպեսզի բարեփոխվող կամ ձևավորվող ոլորտների կառույցները զարգացման որոշակի փուլից հետո կարողանան կատարել սոցիալտնտեսական «լոկոմոտիվի» դեր` նախադրյալներ ստեղծելով երկրի զարգացման, երիտասարդների սոցիալական վիճակի բարելավման համար, ինչը դրական կազդի նաև ժողովրդագրական ցուցանիշների վրա։
Հարությունյանի խոսքերով` հաշվի առնելով երկրի գոյություն ունեցող ֆինանսատնտեսական ռեսուրսների սակավությունը` այս փուլում անհրաժեշտ է ձգտել տեխնոլոգիական զարգացման գոնե միջնաժամկետ հեռանկարում։
«Հարկավոր է ուշադրություն դարձնել էլեկտրոնիկային, մեքենաշինությանը, software և «հումանիտար» տեխնոլոգիաներին», – նշեց Հարությունյանը։
Նրա խոսքերով` իրատեսական մոտեցումները, մյուս գործոնների հետ միասին, նման ծրագրերը գրավիչ կդարձնեն կառավարության համար։
2015 թ.–ի առաջին եռամսյակի վիճակագրության տվյալներով` Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է 3,8 հազարով և ապրիլի 1–ի դրությամբ կազմել 3 006,8 հազար մարդ։ –0–