Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Iran Airtour-ը հունվարի 1-ից սկսել է կատարել Երևան-Թեհրան ուղիղ չվերթեր

04.01.2022, 11:49
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին
Iran Airtour-ը հունվարի 1-ից սկսել է կատարել Երևան-Թեհրան ուղիղ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./ԱՌԿԱ/. Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: 

«Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:-0-