Рейтинг@Mail.ru
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հունվարին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 784-ով

11.02.2013, 17:55
2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 639 335 բաժանորդ, տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:
Հունվարին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 784-ով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 639 335 բաժանորդ, տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:

Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 784-ով:

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-