Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հունիսի 5–15–ն անձնագրային և վիզաների ծառայություններն աշխատելու են սահմանափակումներով

04.06.2020, 14:57
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը
Հունիսի 5–15–ն անձնագրային և վիզաների ծառայություններն աշխատելու են սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ 

«Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք, անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառություներ չեն իրականացվելու», – նշել է նա Facebook–յան իր էջում։–0–