Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Հուլիսի 1-ից Հայաստան-Վրաստան երկկողմ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի միայն հսկիչ փաստաթղթով.ՏԿԵ

13.06.2025, 11:11
Հուլիսի 1-ից ՀՀ-ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ
Հուլիսի 1-ից Հայաստան-Վրաստան երկկողմ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի միայն հսկիչ փաստաթղթով.ՏԿԵ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 1-ից ՀՀ-ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ.-ի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ-ը։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

«Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով»,-նշվում է հաղորդագրության մեջ։