Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան

24.06.2016, 15:24
Հռոմի Պապը սկսել է ուխտագնացությունը Հայաստան` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հռոմի Պապը սկսել է ուխտագնացությունը Հայաստան` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր:

Սրբազան Քահանայապետը րոպեներ առաջ ժամանել է Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

Երեխաները ողջունել են Հռոմի Պապին լավաշով և ծիրանով: Ինքնաթիռի սանդուղքի շուրջ պատվո պահակախումբ էր կանգնած:

Օդանավակայանից Պոնտիֆիկոսը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այնտեղ նա կաղոթի և ողջույնի խոսք կհղի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին:

Նույն օրը երեկոյան նախագահական նստավայրում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա ՀՀ նախագահի, քաղաքացիական իշխանությունների և դիվանագիտական կորպուսի հետ, որոնց կդիմի ուղերձով: -0-