Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

2015 թ.–ի սկզբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիր կհրապարակվի

27.05.2014, 18:45
2015 թ.–ի սկզբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիր կհրապարակվի, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
2015 թ.–ի սկզբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիր կհրապարակվի
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. 2015 թ.–ի սկզբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիր կհրապարակվի, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«Հռչակագրում լինելու է նաև այն հիմնական ուղղությունների նկարագրությունը, որոնցով իրականացվելու են 2015 թվականի միջոցառումները և այն նպատակները, որոնց այդ միջոցառումները ծառայելու են», – հայտարարել է Սարգսյանը` պատմելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքի մասին։

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-