Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների և կանոնների վերաբերյալ

18.08.2020, 18:15
Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների և կանոնների վերաբերյալ
Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումների և կանոնների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։

Վերաբացվել են՝

  • Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
  • Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
  • Գրադարանները
  • Թանգարանները
  • Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
  • Գրադարանների և թանգարանների
  • Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
  • Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝

  • Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
  • Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝

  • Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
  • Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։
Որոշումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։-0-