Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ պաշտպանության նախարարը հոսպիտալում տեսակցել է ականի պայթյունից վիրավորված զինծառայողներին

02.09.2014, 16:45
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ տեսակցել է Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայողներին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը հոսպիտալում տեսակցել է ականի պայթյունից վիրավորված զինծառայողներին
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ տեսակցել է Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայողներին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈւ չորս զինծառայողներ օգոստոսի 29-ին երեկոյան ինժեներական-ականազերծման աշխատանքներ իրականացնելիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Տավուշի մարզի Բերդի շրջանում ականի պայթյունի հետևանքով:

Նախարարը հանդիպել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին:

Օհանյանը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: -0-