Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել

24.09.2020, 22:12
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԿԳՄՍՆ փոխնախարարին ու երկու գերատեսչությունների ղեկավարների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի որոշում է ստորագրել երեք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին:

Այսպիսով, Գրիշա Թամրազյանն ազատվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:

Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից ազատվում է ՀՀ Բարձրագույն որոակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Կառավարության ղեկավարի երրորդ որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Գրիշա Թամրազյանը նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 2019 թվականի փետրվարի 19-ին: Գեորգի Ավետիսյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախագահ էր 2018 թվականի հունիսի 22-ից:

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի մայիսի 13-ին: Որպես իր որոշման հիմնական պատճառ՝ նա նշել էր կրթության և գիտության բարեփոխումների անհամապատասխանությունը իր ընկալման մեջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ռազմավարության հետ: Գոգյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 12-ին: -0-