Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ–ում տեղացած կարկուտը լուրջ վնասներ չի հասցրել.ԱԻՆ

18.05.2016, 20:34
Չորեքշաբթի Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, նախնական տվյալներով, լուրջ վնասներ չի հասցրել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի պետի տեղակալ Նանա Գնդոյանը։
ՀՀ–ում տեղացած կարկուտը լուրջ վնասներ չի հասցրել.ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, նախնական տվյալներով, լուրջ վնասներ չի հասցրել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի պետի տեղակալ Նանա Գնդոյանը։

«Այժմ տվյալներ ենք հավաքում մարզերից։ Նախնական տվյալներով, կարկուտը տեղացել է Արմավիրի մարզում։ Այնտեղ Ջանֆիդա գյուղում հակակարկտային համակարգ ունենք, որից կրակել ենք։ Այնպես որ Ջանֆիդայում վնաս չի հասցվել»,– նշեց Գնդոյանը։ 

Նա ավելացրեց, որ կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի Թանձուտ գյուղում, որտեղ հակակարկտային համակարգ չկա։ Այնուամենայնիվ, ԱԻՆ ներկայացուցչի խոսքով, կարկուտն այնտեղ այնքան էլ ուժեղ չէր և լուրջ, շոշափելի վնասներ չի հասցրել։ -0-