Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ընթացքում բռնության դրսևորումները. հայտարարություն

26.07.2020, 15:50
ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ընթացքում բռնության դրսևորումները. հայտարարություն
ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ընթացքում բռնության դրսևորումները. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Այս մասին նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից: Դեսպանությունը ցուցարարներին կոչ է անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն։

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-