Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի լավագույն աշակերտներին

29.08.2014, 15:51
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ իր նստավայրում հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու-2014» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին:
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի լավագույն աշակերտներին
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ իր նստավայրում հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու-2014» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին:

«Կեցցեք, դուք մեր երկրի ապագան եք, և մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք ոչ պակաս, քան ձեր ծնողներն ու ուսուցիչները», - հայտարարեց Սարգսյանը՝ ողջունելով Հայաստանի լավագույն աշակերտներին:

ՀՀ նախագահը մաղթեց, որ երեխաները չբավարարվեն տարվա արդյունքներով, չդադարեն ջանքեր գործադրել նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ու ապագայում էլ աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ այդ գիտելիքներով հասնեն նորանոր հաջողությունների:

Նա համոզմունք հայտնեց, որ հանդիպմանը ներկա փոքրիկներից շատերը տարիներ հետո լինելու են Նախագահի նստավայրի այս դահլիճում՝ արդեն այլ կարգավիճակում:
Սարգսյանը հատուկ ուշադրությամբ նշեց միջազգային դպրոցական օլիմպիադաներում հայ դպրոցականների հաջողությունները՝ ընդգծելով, որ երբ երկու տարի առաջ հայ դպրոցականները կարողացան միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել 16 մեդալ, շատերը դա համարում էին պատահականություն, իսկ ոմանք էլ նույնիսկ իրենց թույլ էին տալիս դրա մասին բարձրաձայն արտահայտվել ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող դարձանք, բոլորն ասում էին՝ դա պատահականություն է:

Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ այս տարի հայ դպրոցականների նվաճած 19 մեդալները (9 արծաթե և 10 բրոնզե) ապացուցեցին, որ այդ հաջողությունը պատահականություն չէր:-0-