Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք կորոնավիրուսի տարածման ֆոնին

10.03.2020, 11:18

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից: Այս մասին նշվում է ԱԳՆ-ի Facebook-յան էջում:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հորդորում է նաև ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Իտալիայում կորոնավիրուսի վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: Ապաքինվել է ավելի քան 700 մարդ, իսկ մահվան ելքով դեպքերը կազմում են 463:

Այսօր հայտնի է դարձել նաև, որ Իտալիայի ողջ տարածքում հայտարարվել է կարանտին կորոնավիրուսի տարածման ֆոնին: --0--