Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ քաղաքացիները պետք է թվային գրանցում անցնեն ՌԴ մուտք գործելու համար

27.05.2025, 13:46
ՀՀ քաղաքացիները պետք է ունենան QR կոդ ՌԴ մուտք գործելու համար
ՀՀ քաղաքացիները պետք է թվային գրանցում անցնեն ՌԴ մուտք գործելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այն երկրների քաղաքացիները, որոնք իրավունք ունեն Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի, հունիսի 30-ից պետք է նախնական թվային գրանցում անցնեն Госуслуги RuID հավելվածի միջոցով և ստանան QR կոդ՝ սահմանին ներկայացնելու համար։ Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։

Դա պետք է արվի Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ։

«Գրանցվելու համար անհրաժեշտ է հավելվածում ստեղծել անձնական հաշիվ, վերբեռնել լուսանկար և անձնական տվյալներ, ինչպես նաև նշել ժամանման նախատեսված ամսաթվերը։ Արտակարգ դեպքերում՝ հիվանդություն, ազգականի մահ, դիմումը կարող է ներկայացվել ժամանումից առնվազն 4 ժամ առաջ։ Նորամուծությունը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության բոլոր մուտքի կետերին», - պարզաբանել է Ռուսաստանի տուրիստական ​​արդյունաբերության միության փոխնախագահ Գեորգի Մոխովը։