ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2011թ.-ին դժվարությունների են հանդիպել իրավական և հասարակական ոլորտներում. հետազոտություն
13.07.2012,
15:56
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (Civil Society Organizations - CSO) 2011թ.-ին դժվարությունների են հանդիպել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ իրավական և հասարակական ոլորտներում, ուրբաթ հայտնեց USAID կառավարման և ժողովրդավարության հարցերով պատասխանատու Նիկ Ստոքսը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (Civil Society Organizations - CSO) 2011թ.-ին դժվարությունների են հանդիպել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ իրավական և հասարակական ոլորտներում, ուրբաթ հայտնեց USAID կառավարման և ժողովրդավարության հարցերով պատասխանատու Նիկ Ստոքսը։
«Ի պատասխան շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված բազմաթիվ ակտիվ քարոզարշավների, պետությունն ավելացրել է CSO-ի ճնշումը։ Միաժամանակ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հանրության կազմակերպությունների դիտարկում իրականացնողները մի շարք հրապարակումներում և հեռուստատեսային ծրագրերում որակվեցին որպես «գրանտակերներ» և դոնորների քաղաքականություն իրականացնող կազմակերպություններ»,- ասաց Ստոքսը՝ Երևանում ներկայացնելով 15-րդ «CSO 2011 կայունության ինդեքսը»։
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Կայունության ինդեքս (CSO)» հետազոտության համաձայն, 2011թ.-ի արդյունքում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասում, ինչպես նաև՝ «Ռուսաստան, ԱՊՀ-ի արևմտյան երկրներ, Կոկվաս» տարածաշրջանում, Ուկրաինայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։
Ըստ Ստոքսի, այսօր Հայաստանի իրավական դաշտը սահմանափակում է CSO-ի կայունությունը՝ բարդացնելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները՝ առանց որևէ հարկային արտոնություններ ներկայացնելու։
«2011թ.-ին ավելացել է միջազգային դոնորների կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացվող աջակցությունը։ Ամեն դեպքում ֆինանսավորման մեծ մասը հատկացվում է կոնկրետ ծրագրերի, և միայն չնչին մասը՝ CSO-ի վարչական և կազմակերպչական ծախսերին».- ասաց նա՝ ավելացնելով, որ կայուն և երկարաժամկետ ֆինանսավորումը սրում է CSO-ի աշխատակազմի պահպանման խնդիրները և նվազեցնում է դրանց ինստիտուցիոնալ հնարավորությունները։
Միաժամանակ Ստոքսն ընդգծեց, որ չնայած մարտահրավերներին, 2011թ.-ի ընթացքում սոցիալական ցանցերի միջոցով CSO-ներն առավել շատ հաջող հասարակական քննարկումներ և շահերի պաշտպանության նախաձեռնություններ են կազմակերպել, քան երբևէ։
«Մեկ տարվա ընթացքում հատկապես ակտիվ են եղել բնապահպանների խմբերը, որոնք զգալի ձեռք բերումներ են գրանցել»,- ավելացրեց նա։
Նա նշեց, որ ըստ Արդարադատության նախարարության տվյալների, 2011թ.-ին Հայաստանում գործել է 3749 գրանցված հասարակական կազմակերպություն, 750 հիմնադրամ և 301 իրավաբանական անձանց միություն, ամեն դեպքում նրանցից միայն 15-20 տոկոսն է ակտիվ գործել։
Արդեն 15 տարի է՝ USAID-ին ամեն տարի իրականացնում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Կայունության ինդեքս (ՔՀԿԿԻ)» հետազոտությունը։ Հայաստանում հետազոտությունն իրականացվել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ -0-