Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

18.09.2013, 19:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մեծարգո պարոն Նախագահ, խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք»,– նշված է հեռագրում։

Հայկական պետության ղեկավարը խորին ցավակցություն է  հայտնել ԱՄՆ նախագահին, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

ԱՄՆ ՌԾՈՒ–ի նախկին էլեկտրիկ Ահարոն Ալեքսիսը սեպտեմբերի 16–ի առավոտյան կրակ է բացել ՌԾՈՒ–ի շենքում։  Ոստիկանությունը կրակել է մեկին և հետախուզում է ևս երկու կասկածյալի։ Հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ, 8–ը վնասվածք է ստացել։ –0–