ՀՀ-ն մտադիր է սպառողների շահերի պաշտպանության և գովազդի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Էկոնոմիկայի նախարար, Գևորգ Պապոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը:
Նշվում է, որ սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողի հետ կնքվող պայմանագրում չեն կարող ներառվել անարդար պայմաններ:
Մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդներին առնչվող հասկացությունները:
Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգի մոտարկման արդյունքում կներդրվի հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի ինստիտուտը: Կարգավորումների արդյունքում տնտեսավարողները կպահպանեն տվյալ տեսակի պայմանագրին ներկայացվող պահանջները: