ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է առողջապահության համակարգի օպտիմալացման հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը. նախարար
05.10.2012,
17:36
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է առողջապահության համակարգի օպտիմալացման հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է առողջապահության համակարգի օպտիմալացման հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
«Այսօր մեր հանրապետությունում շուրջ 14 հազար բժիշկ և 18 հազար բուժքույր կա, ովքեր աշխատում են մեր համակարգում։ Եվ ամենամեծ խնդիրը, որը ես այստեղ տեսնում եմ, աշխատակիցների աշխավարձի խնդիրն է»,– ասաց Դումանյանը։
Ըստ նրա, այսօր որոշ բժիկների աշխատավարձերը կազմում է 60–70 հազար դրամ, իսկ բուժքույրերինը` 30–40 հազար դրամ, ինչի հետևանքով հատկապես բուժհաստատություններում աշխատող աշխատակիցները գտնվում են վատ սոցիալական պայմաններում։
Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացում անցկացնել, որպեսզի առավել արդյունավետ օգտագործվի մի քանի բուժհաստատությունների շենքերը։
Դումանյանը պարզաբանեց, որ մի քանի բուժհաստատություններ հսկայական տարածություններ են օգտագործում տասից էլ քիչ հիվանդների սպասարկելու համար, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում։
«Մենք պետք է սկսենք օպտիմալացման աշխատանքները, արդեն խորհրդակցություն ենք անցկացրել մարզային վարչությունների ղեկավարների հետ, և երևի արդեն հաջորդ տարվա սկզբից սկսենք այդ աշխատանքները։ Իսկ խնայողությունների հաշվին անպայման կբարձրացնենք բուժանձնակազմի աշխատավարձերը»,– ասաց նախարարը։ –0–